HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՎ. «Քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը բոլոր դեպքերում գործել են իրավաչափ»

Այսօր Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՔԿՀ-ներում դիտորդներին արգելում են հանդիպել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կալանավորված անձանց: 

ԱՆ Քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել Դիտորդական խմբի հայտարարության առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«2017թ. մարտի 10-ին ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից համացանցում հրապարակվել է «ՔԿՀ-ներում դիտորդներին արգելում են հանդիպել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կալանավորված անձանց» վերտառությամբ հերթական հոդվածը, որում` իբրև նորություն, ներկայացվել են մի շարք դեպքեր, երբ «խախտվել» են վերջիններիս` օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:

Հրապարակմամբ ներկայացված դեպքերից յուրաքանչյուրի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հանդես է եկել պատշաճ պարզաբանումներով՝ անառարկելիորեն հիմնավորելով, որ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը հիշատակված բոլոր դեպքերում գործել են իրավաչափ՝ ղեկավարվելով բացառապես քրեակատարողական օրենսդրության պահանջներով:

Խոսքը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությամբ նախատեսված կարգով վարույթն իրականացնող մարմինների որոշմամբ որոշակի խումբ կալանավորված անձանց տեսակցությունները օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ արգելելու դեպքերին, երբ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից մերժվել են հիշյալ անձանց հետ տեսակցություն տրամադրելու` դիտորդական խմբի անօրինական պահանջները, որոնց օրինականությունն ի դեպ վերջիններիս կողմից օրենքով սահմանված վերադասության կամ դատական կարգով մինչ օրս չեն բողոքարկվել:

Դիտորդական խմբի կողմից հիշատակված բոլոր դեպքերի վերաբերյալ քրեկատարողական ծառայության պաշտոնական պարզաբանումները հրապարակված են ծառայության պաշտոնական և ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter