HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Մկրտչյանը՝ հրաձգության Եվրոպայի արծաթե մեդալակիր

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Եվրոպայի առաջնաություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 46 երկրի 577 մարզիկ:

ՀՀՖ մամուլի քարտուղար Լ. Ավետիսյանը տեղեկացնում է, որ մարտի 9-ին Լիլիթ Մկրտչյանը  վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում 12 մրցակցուհուց խոցելով 369 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում 8:6 հաշվով Լիլիթը առավելության հասավ ռուս Օլգա Ստեփանովայի հանդեպ: Իսկ եզրափակչում 6:2 հաշվով զիջեց ուկրաինուհի Գալլինա Ավրամենկոյին:

Այսպիով՝ Լիլիթ Մկրտչյանը նվաճեց հրաձգության եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոնի տիտղոսը: Լիլիթը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Արմենակ Գալոյանը: Նորայր Առաքելյանն այսօր օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում 68 մրցակցից  561 միավորով գրավել է 64-րդ տեղը:

Այսօր՝ մարտի 10-ին Հրաչ Բաբայանը, Սուրեն Բերյանը և Քրիստիան Լաուերը կմրցեն օդամղիչ հրացան մեծահասակների պայքարում, օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում կմրցի նաև Էլմիրա Կարապետյանը, Հովհաննես Խաչատրյանը կմրցի վազող թիրախ խառը վազք երիտասարդների պայքարում:

Մարտի 9-ին, օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների պայքարում 55 մրցակցից  Բենիկ Խլղաթյանը 565 միավորով գրավել է 22-րդ տեղը, իսկ Զավեն Իգիթյանը խոցելով 571 միավոր 7-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչի վերջնական արդյուքնում գրավել է 4-րդ տեղը: Զավենը Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը:

Օդամղիչ հրացան երիտասարդ աղջիկների պայքարում 68 մրցակցից Ալլա Պողսյանը 409,9 միավորով գրավել է 37-րդ տեղը, Հայկ Բաբայան-Ալլա Պողոսյան խառը թիմային զույգը թիմային պայքարում գրավել է 16-րդ տեղը: Վազող թիրախ խառը վազք մեծահասակների վարժությանը 12 մրցակցից Լիլիթ Մկրտչյանը 364 միավորով գրավել է 7-րդ տեղը:

Հայաստանից մրցմանը մասնակցում է 13 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը,Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը,Նարեկ Ադամյանը,Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը,Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձև՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը:

ՀՀ հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

Մրցաշարի արդյունքներին կարող եք օնլայն հետևել, նկարներ և տեսանյութեր տեսնել http://results.sius.com/, http://www.esc-shooting.org/, http://www.echslo.eu և   http://www.issf-sports.org/  կայքերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter