HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լիդիան Արմենիա»-ն Կանադայում ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը

Մարտի 5-8-ը Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը` ներկայացնելով Ամուլսարի ծրագիրը:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, ըստ իրենց հաղորդագրության, համաժողովին մասնակցում է արդեն 9-րդ անգամ, սակայն այս տարի Հայաստանի «հանքարդյունաբերության ներդրումային պոտենցիալը» ներկայացվել է նաև պետական մակարդակով: Ընկերության հաղորդագրության մեջ նշված է.

«Առաջին անգամ համաժողովին ներկայացված էր նաև Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի: Պարոն Գևորգյանը ներկայացրեց Հայաստանի հանքարդյունաբերության ներդրումային պոտենցիալը, այնուհետև Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը: Փոխնախարարը հանդիմումներ ունեցավ խոշոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրումային կազմակերպությունների հետ, որոնք ներդրումներ են իրականացրել Հայաստանում և Ամուլսարի ծրագրում»:

Մեկնաբանություններ (1)

Armine Arakelyan
Տարբեր տարիների նախարարի մակարդակով Հայաստանից մասնակցել են այդ համաժողովին։ Առաջին անգամ չէ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter