HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Սա 8 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ հրաձիգների նվաճած առաջին մեդալն է:

Լիլիթը, վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում հավաքելով 369 միավոր, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:2 հաշվով զիջելով ուկրաինուհի Գալինա Ավրամենկոյին՝ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Լիլիթ Մկրտչյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան է, նրա անձնական մարզիչն է Արմենակ Գալոյանը:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել է 13 մարզիկ. հրացան զենքաձևում՝ Սուրեն Բերյան, Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Ալլա Պողոսյան, ատրճանակ զենքաձևում՝Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, վազող թիրախ զենքաձևում՝ Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Խաչատրյան:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Սլովենիայի Մարիբոր քաղաքում, որին մասնակցել են 46 երկրի 577 մարզիկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter