HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում

Այսօր «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին տեղեկացնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան:

Ցուցակված պարտատոմսերը ներառում են 4,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով 160,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMFNCAB21ER4) բորսայում կշրջանառվեն FNCAB1 բորսայական հապավմամբ:

Ընկերության նշված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել փետրվարի 22-ին, որի ընթացքում ընկերությունը ներգրավել է 4,003,869.33 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 25 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը` 7.5%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 7.4470%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter