HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետբյուջեի հարկային և մաքսային եկամուտներն ավելացել են. ՊԵԿ

2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 10,9%-ով, իսկ մաքսային մուտքերը՝ 5,6%-ով: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն:

Աճն առավելապես պայմանավորված է հարկային ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ: ՊԵԿ-ը որպես հարկ վճարողների գործունեության գնահատման հիմնական եղանակ գործածում է կամերալ ուսումնասիրություններն ու վերլուծական գործիքները: Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են հարկեր թաքցնելը կանխարգելելու և հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը: Արդյունքում, 2017թ. հունվար-փետրվար ամիսներին իրականացված բոլոր ստուգումների և ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 1050-ով կամ 59%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-փետրվարին արձանագրված 352.9 հազ. դրամի փոխարեն 2017թ. 2 ամիսներին կազմել է 1 մլն 290 հազ. դրամ: Այսինքն՝ աճը կազմել է 937.5 հազ. դրամ կամ 266%:

Խոշոր հարկ վճարողներին բաժին ընկնող հարկային մուտքերը 2017թ. հունվար-փետրվար ամիսներին 2016թ.-ի 2 ամիսների համեմատ աճել են 8.9 մլրդ դրամով կամ 13%-ով՝ 68 մլրդ դրամի փոխարեն կազմելով 76.9 մլրդ դրամ: 2016թ. հոկտեմբերին կատարված գնահատումներով խոշոր հարկ վճարողների շուրջ 57%-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերն ամսական միջին կտրվածքով կազմել են 3.5 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 12 մլն դրամ): Այդ ժամանակաշրջանից սկսած հետևողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է հարկային ստվերի ցուցանիշների նվազում, և 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ կատարված նոր գնահատումներով 617 խոշոր հարկ վճարողներից 264-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերը կազմել են 2.4 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 9,2 մլն դրամ): Այդ ցուցանիշների նվազումը շարունակվելու միտում ունի՝ հարկ վճարողների հարկային վարքագծում դրական դրսևորումներով պայմանավորված:

Ստվերի կրճատման նպատակով փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ուղղված լայնածավալ և տարաբնույթ աշխատանքների արդյունքում 2016թ.-ի հունվար- փետրվար ամիսների համեմատությամբ՝ 2017թ.-ի 2 ամիսներին 165,8 հազար հատով կամ 24,6%-ով ավելացել է խոշոր հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը (2017թ.-ին՝ 839.5 հազ. հատ, 2016թ.՝ 673.7 հազ. հատ): 19 մլրդ դրամով աճել են նաև այդ հաշիվներում արտացոլված իրացման շրջանառությունները. եթե 2016թ. կազմել են 164.8 մլրդ դրամ, ապա 2017թ.-ին՝ 183.8 մլրդ դրամ: 

լուսանկարը` ՊԵԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter