HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաքել Մովսիսյանը էթիկայի հանձնաժողովից թաքցրել է իր ավտոմեքենաները

Առաքել Մովսիսյանն ապրիլի 2-ին պատրաստվում է հերթական անգամ պատգամավոր դառնալ: Նա Հանրապետական կուսակցության Արմավիրի մարզի տարածքային ցուցակում է և այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ է մարզում:

Ազգային ժողովում իր հայհոյանքներով աչքի ընկնող պատգամավորը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի ու եկամուտների մասին հայտարարագիրը, որը ներառում է 2016թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը: Ըստ այդմ՝ Առաքել Մովսիսյանն ունի երկու 2014թ. արտադրության «Լեքսուս LX 570» և 2015թ. արտադրության՝ «Տոյոտա RAV4 2,5 GAS» մակնիշի ավտոմեքենա:

Ոչ 2015, ոչ էլ 2016 թվականների տարեկան հայտարարագրերում պատգամավորը չի հայտարարագրել նշված ավտոմեքենաները: «Լեքսուս LX 570 GAS» մակնիշի ավտոմեքենա հայտարարագրել է 2012թ., որը տրամաբանորեն չէր կարող լինել 2014թ. արտադրության: Նշված ավտոմեքենան պատգամավորը գնել էր 70,000 դոլարով:

Ինչ վերաբերում է «Տոյոտա RAV4 2,5 GAS» մակնիշի ավտոմեքենային, ապա վերջինի հետքն անգամ չի երևում պատգամավորի հայտարարագրերում:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը՝ մոտ 6 մլն դրամ:

Նրան է պատկանում երկու տնամերձ հողամաս Արմավիրի մարզի Այգեկ գյուղում, որից մեկը՝ համատեղ սեփականությամբ, դարձյալ համատեղ սեփականությամբ 0.18հա վարելահող և 2 հա հողամաս Մուսալեռ գյուղում:

Նշենք, որ Առաքել Մովսիսյանը 2016թ. հողամասերից մեկը գնել է 10 միլիոն դրամով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter