HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

200 հազար դոլար արժողության նկարից մինչև բնակարան Իսպանիայում

Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը ևս պատգամավորության թեկնածու է: Հանրապետական կուսակցությունը նրան տարածքային ցուցակով առաջադրել է թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը:

Որպես պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր, որն ընդգրկում է 2016թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը:

Առանձնահատուկ է պատգամավորի հայտարարագրած թանկարժեք գույքը:

Վ. Հակոբյանը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 36 միլիոն դրամ, 115 հազար եվրո և 191 հազար դոլար:

Ինչ վերաբերում է եկամուտներին, պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 147 միլիոն 354 հազար դրամ, որի գերակշիռ մասը «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ներից ստացված աշխատավարձն է, համապատասխանաբար՝ մոտ 49 միլիոն և 41 միլիոն դրամ: Իսկ 55 միլիոն դրամով օտարել է գույք և դրանից ստացել եկամուտ:

Նշենք, որ Վահե Հակոբյանը «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում ունի 10% բաժնոտոմս, որը հանձնել է հավատարմագրային կառավարման:

Վահե Հակոբյանն ունի երկու անշարժ գույք՝ Իսպանիայի Ալիկանտե քաղաքում 90քմ մակերեսով բնակարան, որը համատեղ սեփականություն է և միանձնյա սեփականության իրավունքով հողմաս Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում:

Ունի նաև երկու տրանսպորտային միջոց՝ 2015թ. արտադության  Lexus ES 250 մարդատար ավտոմեքենա և նույն թվականի արտադրության Harley-Davidson, Night Rod Special մակնիշի մոտոցիկլետ: 

լուսանկարում` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը

Մեկնաբանություններ (4)

Անուշ
Մարդիկ .......Մարդիկ ձեր չունևորության համար մի մեղադրեք ոչ ոքի...այդպես է.կոշիկներն են մեղավոր սեփական անհաջողությունների համար-Բեքեթ:Անձնական ոչինչ չպետք է հետաքրքրի ոչ ոքի...ինչ ունի կամ ինչ չունի....էէէ դու էլ ունեցի...Կարևորը ուղեղն է,ներքին անդորրը....Նա գործից հասկացող մարդ է՝պրոֆեսիոնալ...:.Մենք պարզապես սովոր չենք կարգ ու կանոնի: Շատ ուրախ կլինեի, եթե նրան հռչակեին բռռնապետ:
Վարազ Սյունի
Սյունիքի ներկա (ուշադրություն՝ երևա՛նցի) մարզպետ Վահե Հակոբյանը 2016 թ. հոկտեմբերի Կապանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ դեռ ԶՊՄԿ անկուսակցական փոխտնօրեն էր ու,ապօրինաբար խառնվելով քաղաքապետի ընտրություններին, ԶՊՄԿ-ի անունից Կապանին «ոսկե սարեր» խոստացավ,եթե Կապանի քաղաքապետ վերընտրվեր հհկ-ական Աշոտ Հայրապետյանը: Վերջինս (հհկ-ական/«նժդեհական» ոճով) վերընտրվեց ու դրանից անմիջապես հետո Վահե Հակոբյանին նշանակեցին Սյունիքի մարզպետ: Դուք այսպիսի ԲԼԵՖ տեսե՞լ եք:
Վարազ Սյունի
2016 թվին Հայաստանում արդյունահանվել է 33 մլն տոննա մետաղական հանքանյութ, որից նաև 3.5 տոննա ոսկի են ստացել, բայց՝ պետական բյուջեն սրանից ստացել է ընդամենը 23 մլրդ դրամ (մոտ 46 մլն եվրո): Հասկացա՞ք ինչ է կատարվում. հայաստանցու ազգային հարստությունը՝ ոսկին, հայի քթի տակից տանում են ու մահաբեր պոչամբարներ թողնում, բայց շարքային հայաստանցին շարունակում է մնալ աղքատ-չքավոր: Էդքան հանքեր մի քանի օտարի՛ գրպաններն են հարստացնում: Եթե ԻՍԿԱՊԵՍ մտահոգված եք սյունեցու ճակատագրով,ապա Սյունիքում նախ այդ լկտի հանքային մաֆիայի սանձերը քաշեք ու ամեն հանքի ԳՈՆԵ 5-10%-ը համայնքի կամ սյունեցիների սեփականությունը դարձրեք:
Տիգրան
նկարի մասին ոչ մի խոսք, չնայած գրված էր վերնագրում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter