HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՔԿՀ-ն հերքում, իսկ փաստաբանը պնդում է Մարտիրոս Հակոբյանի հացադուլի հանգամանքը

Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդը) մարտի 12-ից հացադուլ է հայտարարել՝ կեցության պատշաճ պայմաններ ապահովելու պահանջով։

Սակայն այս տեղեկատվությունը «Հետք»-ի հետ զրույցում հերքեցին թե՜ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, թե մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը։

ՄԻՊ-ից ասացին՝ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները մարտի 13-ին հերթական այցելելությունն են կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել նաև Մարտիրոս Հակոբյանի հետ, վերջինս իրենց այցելության պահին հացադուլ հայտարարած չի եղել: Զանգվածային լրատվության միջոցներով շրջանառված տեղեկությունն այն մասին, որ Հակոբյանը գտնվում է հացադուլի մեջ, չի հաստատվել նաև ՔԿՀ արված մեր հարցման արդյունքում:

«Հետք»-ի հետ զրույցում Մարտիրոս Հակոբյանի փաստաբան Երվան Վարոսյանը նշեց, որ երեկ է այցելել պատժախցում գտնվող իր պաշտպանյալին, ով հաղորդել է, որ մարտի 12-ից գտնվում է հացադուլում: « Ես չգիտեմ՝ իրենք ինչ տեղեկատվության են տիրապետում, բայց երեկ Մարտիրոս Հակոբյանը ինձ տեղեկացրել է, որ ամսի 12-ից հացադուլի  մեջ է։ Մարտիրոս Հակոբյանին իմանալով՝ գիտեմ, որ եթե ասում է՝ ուրեմն, այդպես է։ Նրան նաև տեղափոխել են պատժախուց այն պատճառով, որ շատ «համառ» պահանջել է ապահովել իր իրավունքները»,- պարզաբանեց փաստաբանը։

Վարոսյանի փոխանցմամբ՝ Մարտիրոս Հակոբյանը պատժախցում է այն պատճառով, որ օրեր առաջ մասնաշենք տեղափոխված կալանավորներից մեկը, դժգոհելով իր մեկուսարանի պայմաններից, աղմուկ է բարձրացրել` խանգարելով այլ կալանավորների անդորրը։ Հակոբյանը ստեղծված իրավիճակից բողոքել է ՔԿՀ-ի աշխատակիցներին` հայտնելով, որ բարձրացրած աղմուկի պատճառով չի կարողանում քնել և քրեկատարողական հիմնարկի աշխատակազմից պահանջել է ապահովել պայմաններ։

Սակայն, ինչպես փաստաբան է ասում, քրեակատարողական հիմնարակի վարչակազմը, իր պաշտպանյալի հորդորին ի հակառակ, նրան տեղափոխել է պատժախուց։

Հիշեցնենք, որ Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter