HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընտրությունների լուսաբանման հմտություններ» թեմայով դասընթաց լրագրողների համար

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն լրագրողների համար կազմակերպում է երկու երկօրյա դասընթաց՝ «Ընտրությունների լուսաբանման հմտություններ» թեմայով: Դասընթացի նպատակն է՝ լրագրողներին ծանոթացնել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի դրույթներին, որով նոր պարտավորություններ եւ իրավունքներ են սահմանված թե՛ լրագրողների, թե՛ ընտրողների համար, վերապատրաստել նրանց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել լրագրողներ, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ եւ ինքնակենսագրություն (CV) հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Խրախուսվում է մարզային լրագրողների մասնակցությունը: Հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 20-ը: 

Դասընթացը կվարեն «Հետքի» փորձառու լրագրողները՝ մասնակիցներին փոխանցելով պրակտիկ հմտություններ եւ նախորդ տարիների ընտրությունները լուսաբանելու իրենց փորձը:

Դասընթացին մասնակցած լրագրողները «Հետքի» համար կլուսաբանեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

Առաջին դասընթացը տեղի կունենա 2017թ. մարտի 24-25ը, երկրորդը՝ մարտի 25-26-ը:  Դասընթացը կազմակերպվում է «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter