HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անգլիական հրատարակչությունը լույս է ընծայել Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը

Լոնդոնում մարտի 14-16-ն անցկացվում է Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսը: Հայաստանի տաղավարը կազմակերպել են Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:

Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի անգլերեն հրատարակությունը լույս տեսավ անգլիական «Գլագոսլավ» հրատարակչությունում: Սա «ԱՐԻ» գրական գործակալության կողմից իրականացված առաջին հրատարակումն է: Գործակալության տնօրենն է Արևիկ Աշխարոյանը:

«Գլագոսլավը» երկար տարիներ հրատարակում է ուկրաինացի, ռուս, լեհ, սերբ հեղինակների ստեղծագործություններ, իսկ վերջին մի քանի տարում նախաձեռնել է նախկին խորհրդային երկրների գրականության հրատարակումներ:

Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի թարգմանությունը Նաիրի Հախվերդյանինն է: Օրեր առաջ նաև ստորագրվել է վեպի արաբերեն լեզվի թարգմանության իրավունքների պայմանագիրը եգիպտական «Ալ Արաբի» հրատարակչության հետ: Վեպի ֆրանսերեն հրատարակության գործընթացը բանակցության ընթացքում է, և շուտով հայտնի կլինի թե որ հրատարակչատունը այն լույս կընծայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter