HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյան. «25 տարի ապրում ենք անպատժելիության մթնոլորտում»

Սեղանին դրված ծաղկած ծիրանենու ճյուղերը ցույց տալով՝ ԱԺ պատգամավոր, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դրանք բերվել է Կապանից, խորհրդանշում են իրենց կողմից ձևավորված նոր քաղաքական պլատֆորմի անվանումը. նոր գրանցվելիք կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծիրանի»:

«Ծիրանը միակ պտուղն է, որը հավասարապես է բաժանվում: Դա արդարության նշանն է»,-ասաց Զարուհի Փոստանջյանը՝ ավելացնելով, որ ծիրանին մեր թագավորների գույնն է:

Զարուհի Փոստանջյանն իր ելույթը սկսեց երեք դրոշների մոտ՝ ներկայացնելով Արցախի, Արևմտյան Հայաստանի և Հայաստանի Հանրապետության դրոշները: Գաղափարը հայության մարդկային կապիտալի միավորումն է:

Քաղաքական նոր ուժը տեսնում է համակարգային փոփոխության անհրաժեշտություն: Զարուհի Փոստանջյանը կարևորում է նոր էջից մեր պատմությունը սկսելու հարցը՝ ասելով, որ 25 տարի ապրել և ապրում ենք ավտորիտար համակարգում և անպատժելիության մթնոլորտում:

Նախաձեռնության անդամներից Սոնա Աղեկյանն ընթերցեց նոր քաղաքական պլատֆորմի հռչակագիրը: Կուսակցության կարգախոսն է լինելու՝ «Դեպի Արարատ»: Հաջորդ հանդիպումը լինելու է Արցախում:

«Ինչո՞ւ Սփյուռքի մեր հայրենակիցներին չեն տալիս ընտրական իրավունք, պատասխանը պարզ է, քանի որ նրանք տնտեսապես անկախ են, իրենց վերահսկողությունից դուրս, հետևաբար կքվերակեն անկախ՝ իրենց կամքով, իսկ դա ձեռնտու չէ»,-նշեց Զարուհի Փոստանջյանը:

Կուսակցությունը ներառելու է Սփյուռքի պոտենցիալը: Կուսակցության առաջնահերթություններից է լինելու Սփյուռքի հայությանը քաղաքական իրավունքներ տալու հարցը՝ նրանց ընտրելու և ընտրվելու իրավունքի սահմանումն ու իրագործումը:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Հաջողություն քեզ և ձեր կուսակցությանը, սիրելի Զարուհի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter