HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Էմիրությունների քաղաքացիները Հայաստան կժամանեն առանց վիզայի

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները մարտի 22-ից Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի։ Նրանք առանց մուտքի վիզայի Հայաստանի տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով:

Գործադիրը այսօրվա նիստում հաստատեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի որոշման այս նախագիծը։

Ինչպես նշվում է նախագծում՝ Հայաստանի հարևան պետություններն արդեն իսկ որդեգրել են Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների նկատմամբ արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու քաղաքականություն, ինչն էականորեն նպաստում է դեպի այդ երկրներ զբոսաշրջության խթանմանը:

Բացի դրանից, արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ծոցի տարածաշրջանի քաղաքացիների կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Այդ պատճառով առանց մուտքի վիզայի ռեժիմի սահմանումը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter