HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ մանկապարտեզների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ

Ելնելով Հայաստանի կառավարության կողմից հաստատված «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի» պահանջներից` առողջապահության նախարարությունն ուսումնասիրել է հանրապետության 503 նախադպրոցական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված տարածքների պայմանները և սարքավորումներով հագեցվածությունը:

Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 95 և ավելի տեղ ունեցող նախադպրոցական հաստատությունների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ։ Առկա մարզադահլիճների մի մասն էլ կապիտալ վերանորոգման կարիք ունի։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այցելությունների ընթացքում մասնագետները նախադպրոցական հաստատությունների ղեկավարներին ծանոթացրել են ֆիզիկական դաստիարակության կազմակերպման միջազգային մոտեցումներին։ Մասնավորապես, ներկայացվել է, որ Առողջապահական համաշխարահային կազմակերպության տվյալներով ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հիմնական պատճառներից մեկն էլ ֆիզիկական ցածր ակտիվությունն է:

Իրականացված ուսումնասիրությունների  արդյունքները համապատասխան առաջարկներով ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին:

լուսանկարը` առողջապահության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter