HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այցը Միացյալ Նահանգներ

Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այցը Միացյալ Նահանգներ, որը կազմակերպվել է ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի կողմից։ Մարտի 8-ից ի վեր Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգթոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթներ ակադեմիական հանրության, ինչպես նաև Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ մարտի 15-ին և 16-ին Արցախի ՄԻՊ-ը մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունները ներկայացրել է կոնգրեսականներ Դեվիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին (Կալիֆորնիա) և Ջիմ Մըքգավըրնին (Մասաչուսեթս)։ Մասնավորապես, քննարկվել են Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև Լապշինի գործը։ Նույն հարցերը մարտի 10-ին Փրովիդենսում քննարկվել էին Ռոդ Այլընդը ներկայացնող կոնգրեսական Դեվիդ Սիսիլինիի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter