HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորենցու փողոցում անկարգությունների մեջ մեղադրվող Հայկ Հովհաննիսյանն ազատ արձակվեց

Ամալյա Մարգարյան

Մարտի 17-ին Վերքաննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ  է արձակվել Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցած և 46 ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու համար մեղադրվող Հայկ Հովհաննիսյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել էր Հայկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց դատական ակտը և սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով: 8 ամսյա կալանքից հետո Հայկը ազատություն նվաճեց»:

Ինչպես «Հետքի» հետ զրույցում նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը,  Վերքննիչ քրեական դատարանը կայացրած ակտը չի պատճառաբանել, իսկ Առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս հաշվի չի առել անհատականացման հանգամանքը: «Առաջին ատյանի դատարանը եզրահանգել էր, որ Հայկի նկատմամբ պատիժը չի կարող պայմանականորեն կիրառվել, սակայն իր այդ եզրահանգումը չէր պատճառաբանել: Բավարարվել էր ստանդարտ ձևակերպումներով, որը բնականաբար բավարար չէ: Բողոքի հիմքերից մեկը հենց այդ հանգամանքն էր: Միաժամանակ առաջին ատյանի դատարանը պատիժ սահմանելիս չէր ապահովել պատժի անհատականացման սկբունքը: Հաշվի չէր առնվել բազմաթիվ մեղմացուցիչ հանգամանքները»,-հայտնեց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ դատարանի կայացրած որոշումը սպասելի էր․ «Հաշվի առնելով գործի առանձնահատկությունը և հնչեղությունը մտավախություն իհարկե ունեի: Սակայն նաև հույս ունեի, որ գոնե այս անգամ գործը կքննվի բացառապես իրավական հարթությունում: Կարծում եմ այդպես էլ եղավ»:

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը մեղադրվում է ոստիկանների ուղղությամբ մետաղաձողեր և փայտի կտորներ նետելու համար, նրա նկատմամբ մեղադրանք է սահմանվել ՀՀ քրեական օրենսգրիք 225-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատախազն առաջարկեց նրա նկատմամբ պատիժ նշանակել 3 տարի ժամկետով` հաշվի առնելով նաև այն, որ արագացված դատական կարգ են սահմանել, և այն ծառայեց որպես մեղմացնող հանգամանք։

Առաջին ատյանի դատարանին Հայկ Հովհաննիսյանի պաշտպան Աննա Ջուվանովան ներկայացրել էր,որ իր պաշտպանյալը ծառայել է ԼՂՀ Թալիշի դիրքերում, մի քանի գիտական աշխատանքի հեղինակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter