Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

14 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Գլենդելում



Մշկույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ իր ուսերին վերցնելով նաև գովազդային արշավի բեռի մի մասը: Արմեն Ամրյանը նախարար է նշանակվել 2016թ. սեպտեմբերի 27-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն›› ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը, եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավարը, ապա մեկ տարի եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

Արմեն Ամիրյանը որպես պատգամավորության թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր, որը ներառում է 2016թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. փետրվարի 1-ը:

Նշված ժամանակահատվածում Արմեն Ամիրյանը ստացել է մոտ 27 միլիոն 600 հազար դրամ և 108 000 դոլար եկամուտ: Դոլարով ստացված եկամուտը գոյացել է վարձակալությունից ստացված գումարից: Ի դեպ, վարձակալն էլ եղել է նախարարի որդին՝ Հայկ Ամիրյանը:

Եկամտի զգալի մասը՝ մոտ 22 մլն դրամ, գոյանում է շահաբաժնից: Արմեն Ամիրյանը «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ում ունի 34% բաժնետոմս: Ընկերությունը հիմնադրվել է 1999թ. դեկտեմբերի վերջին:

Համեմատաբար ավելի համեստ են նախարարի դրամական միջոցները՝ 10 միլիոն դրամ և 44 000 դոլար:

Փոխարենը Արմեն Ամիրյանն անշարժ գույքի պակաս չունի. հայտարարագրել է 14  անշարժ գույք, որոնցից 5-ը առանձնատուն, 7՝ հողամաս, 2՝ շինություն: Առանձնատներից երկուսը գտնվում են ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում՝ 134,3 և 193 քառակուսի մետր մակերեսով: Ամիրյանը Գլենդելում ունի նաև 381քմ մակերեսով շինություն:

Պատգամավորի թեկնածու Արմեն Ամիրյանն ունի նաև 2015թ. արտադրության «Նիսսան ALTIMA 2.5» մակնիշի ավտոմեքենա:

«Թորիկ» հացի խանութը՝ Սաուդ Վերդուգո 145-ում

Առանձնատուն՝ Հիլլքրաֆթ Ռոադ 943-ում


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (7)
1. Nare13:20 - 18 մարտի, 2017
Դե թող վաճառի և օգնի մեր բանակին,ոչ թե 1000 ժողովրդից հավաքեն
2. Նուբար Ասլանյան14:11 - 18 մարտի, 2017
է հա, տեսանք:Կարելի է մտածել,որ ՀՀԿ-ում նրանից աղքատները կա՞ն:Կարծում եմ հարցը պիտի լինի նախարարի ֆինանսական վիճակի եւ գույքի ձեռք բերման ճանապարհների ազնիվ կամ ոչ ազնիվ լինելու մեջ:
3. Ամիրան Գարսլյան14:49 - 18 մարտի, 2017
Սրա նմանները առոք-փառոք կյանքը վայելում են,մոլորության մեջ գցելով հանրությանը ու միշտ յուղալի կտորը իրենց ճանկերում պինդ բռնած:Իսկ Արթուր Սարգսյանի մարդկային տեսակը հալածվում,մաշվում ու կտտանքների ենթարկվում:
4. Մարինե Հովյան20:52 - 18 մարտի, 2017
Ամեն անգամ սենց նյութեր կարդալուց հետո,աչքիս առաջ են գալիս ապրիլյան պատերազմում զոհված մեր լուսավոր տղաները,որոնք առանց պատշաճ սպառազինության,միայնակ կանգնեցին թշնամու դիմաց,իրենց կյանքի գնով պահելով հայրենի հողը,մինչդեռ Ամիրյանն ու իր նմանները միլիոները դիզած կյանքն են վայելում :Հետո էլ առանց ամաչելու,ցուցադրաբար կանգնում սևազգեստ մայրերի կողքին...
5. Ավետիս 22:42 - 18 մարտի, 2017
Նուբար Ասլանյան դուք այնքան միամիտ եք,որ հավատում եք կարելի է ազնիվ ճանապարհով ունենալ այդպիսի եկամուտներ և առանձնատներ:Իր զբաղեցրած պաշտոնը չլիներ տեսնեմ որտեղից էր դառնալու այդ կարողությունների տերը:Այս աղքատ երկիրը թալանում են,թալանած գումարները ուղարկում արտերկիր ու հարմար առիթը որսալով հեռանում այնտեղ իրենց իրենց բարեկեցիկ կյանքը վայելելու:
6. Շուշիկ05:35 - 19 մարտի, 2017
ամեն ինչ իրա ժամանակն ունի, ինքը եստեղ կվայելի, մենք էնտեղ, խոմ հետը չի տանելու, ինչքան շատ ունենան այնքան ավելի շատ կկորցնեն, իսկ մարդիկ որոնք ոչինչ չունեն, վոչինչ էլ չեն կորցնի, ինչքան ուզում են վայելեն, անձամբ ես բոլորովին չեմ անհանգստանում, որովհետև ես կյանքը միլիոն տարի չի ամենաշատը 100 տող լինի բա դրանից հետո՞ իսկ հետո ուր ա գնալու, որտեղ որ արժանի է, ինպես Աստվածաշնչում՝ Ղազարոսի առակի մեջ է ասվում ամեն մարդ վայելում է այնտեղ որտեղ արժանի է
7. Լուսինե10:08 - 19 մարտի, 2017
Ներկա և նախկին պաշտոնների արդյունքը այս առանձնատներն ու եկամուտներն են,սա է մեր երկրի իրական պատկերը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ