HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Սարգսյանի դիահերձումն սկսվել է՝ առանց միջազգային փորձագետների ներկայության

Թեպետ այսօր Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացվել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի կողմից, այդուհանդերձ այս պահին դիահերձումը սկսված է:

Միջնորդության մերժման մասին որևէ գրավոր որոշում փաստաբանները չեն ստացել: Այս մասին մեզ տեղեկացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա նաև տեղեկացրեց, որ թույլ չեն տվել դիահերձման պրոցեսի տեսա և լուսանկարահանումը:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության (ՀԿԳՔ) գլխավոր վարչության պետի տեղակալ Տոնոյանը բանավոր նշել է, որ լուսանկարահանում կկատարի քննչական կոմիտեի ներկայացուցիչը, սակայն, ինչպես Տիգրան Եգորյանը տեղեկացրեց, կոմիտեի տեխնիկան սիրողական է և չի կարող ապահովել համապատասխան բարձր որակ:

Մենք խոսեցինք նաև տուժողի իրավահաջորդ ճանաչված Արսեն Սարգսյանի՝ Արթուրի եղբոր հետ, ով նշեց, որ գրավոր իր բողոքն է հայտնել դիահերձմանը միջազգային փորձագետներ չհրավիրելու, նրանց մասնակցությունը ապահովելու կապակցությամբ դիահերձումը չհետաձգելու վերաբերյալ: Արսենը չի մասնակցել դիահերձմանը, որին այս պահին ներկա է նրա ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն բավարարել էր Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը միջազգային անկախ փորձագետներ հրավիրելու` Արսեն Սարգսյանի և նրա ներկայացուցիչների միջնորդությունը:

Ավելին, Քննչական կոմիտեի՝ երեկ տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված է. «Ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչած միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը»։ 

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
Մեծն արդարադատ Արփինե Հովհաննիսյան, Սողոմոն Քոչարյան, Հաց Բերողը.... էլի՞ քանի հոգու մահ ես ծանրացնելու քո անխիղճ խղճի վրա....
Հասմիկ Ա. Ա.
Չգիտեմ ինչու' թվում է, թե մարդասպաններն այս անգամ էլ անպատիժ կմնան: Համենայն դեպս' մոտակա ժամանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter