HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթություն` առանց կոռուպցիայի

Մարտի 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացվեցին «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքները: Հետազոտությունները համատեղ կատարել էին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և «Հանրային քաղաքականություն» հ/կ-ն` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասրակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Բացման խոսքով հանդես եկան  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը:

Հետազոտության նպատակն էր վեր հանել կրթության երեք ոլորտներում` վճարովի պարապունքներ, ներառական կրթություն և դասագրքերի հրատարակում, առկա խնդիրները: Հենց այս ոլորտներում են առավելապես հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, ուստի հետազոտողներն ունեին այդ ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկներ: Առաջին բանախոս, «Հանրային քաղաքականության իստիտուտ» հ/կ փորձագետ Ավետիք Մեջլումյանը ներկայացրեց դպրոցներում վճարովի պարապունքների թեման և այդ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Նա շեշտադրեց այն հանգամանքը, որ ուսուցիչները դասերից հետո լրացուցիչ պարապմունքներ են անցկացնում իրենց դասարանում սովորող աշակերտների հետ: Այս հանգամանքը կարող է խոչընդոտ դառնալ դասապրոցեսի լիարժեք կազմակերպման համար: Փորձագետները մտավախություն ունեն, որ ուսուցիչը միտումնավոր լիարժեք չի մատուցի նյութը, որպեսզի աշակերտներին դրդի մասնավոր պարապմունքների: Այս խնդրի լուծումը փորձագետը տեսնում է միայն այն դեպքում, եթե արգելվի ուսուցիչներին պարապել իրենց դասարանի աշակերտների հետ: Օրենքով սահմանված կարգով, պայմանագրի հիման վրա դպրոցներում կարող են անցկացվել լրացուցիչ պարապմունքներ, սակայն այն դեպքում, երբ դպրոցում տվյալ առարկան չի դասվանդվում: Այս առնչությամբ ՀԿ-ի ուղղարկած հարցմանը քաղաքապետարանը պատասխանել է, թե միայն 10 դպրոցներում են պայմանագրերի հիման վրա գործում լրացուցիչ պարապմունքներ: «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հ/կ տնօրեն Արևիկ Անափիոսյանը, անդրադարձ կատարելով ներառական կրթությանը, ասաց, որ կա թյուր կարծիք, թե ներառական կրթությունը վերաբերում է միայն հաշմանդամություն ունեցող անձանց: Նա թվարկեց այն սոցիալական խմբերը, որոնք ևս ներառական կրթության մասնակից են: Օրինակ` ֆինանսական պայմաններից ելնելով դպրոց չհաճախելը և այն:

Դպրոցական դասգրքերի մշակման և ընտրության քաղքականության մասին խոսեց «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հ/կ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա հատկապես կարևորեց այն խնդիրը, որ ուսուցիչներին պատշաճ ժամանակ չի տրամադրվում գրքերի լիարժեք ուսումնասիրման և կարծիքներ հայտնելու համար:                                                                                                                          

Հանդիպման վերջում տեղի ունեցավ քննարկում, որտեղ ոլորտի տարբեր մասնագետներ և դպրոցների տնօրեններ հանդես եկան իրենց մտահոգություններով և առաջարկներով: Մասնավորապես` առաջարկվեց, որ ուսուցիչները մասնավոր պարապմունքներ չիրականացնեն իրենց աշակերտների հետ, ԵՊՀ դասախոս, «Էլեգիա» հ/կ անդամ Հարություն Ալեքսանյանն առաջարկեց վերացնել միասնական քննությունները` հաշվի առնելով, որ հարցվողների 70%-ը պնդել է, թե պարապում է բուհ ընդունվելու համար, քանի որ առաջադրանքներն ավելի բարդ են, քան ուսուցանվում է դպրոցում:

Աննա Ավետիսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter