HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման` Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութի հափշտակության փորձ է կատարվել

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ տնօրենի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ  ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017թ. փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145,5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր:

Այսպիսով, պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու  դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter