HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքը քննարկվել է հիվանդանոցների ղեկավարների հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքը։ 

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կարևորելով առաջադեմ և ժամանակակից համակարգի ներդրումը՝ նախարարը նշել է, որ ակնկալում է բոլորի աջակցությունը։

Քննարկման ընթացքում բժշկական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են իրենց կենտրոններում տվյալների մուտքագրման ընթացքը, առանձնահատկությունները և պարզաբանման կարիք ունեցող հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարության կողմից ձևավորված խումբն, ըստ անհրաժեշտության, կայցելի բժշկական հաստատություններ` տեղում օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Ալթունյանը նշել է, որ նման քննարկումները կկրեն պարբերական բնույթ, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքելու ծագող բոլոր հարցերին և նպաստելու համակարգի սահուն ներդմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter