HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարտիրոս Հակոբյանը դադարեցրել է հացադուլը

Փաստաբան Երվանդ Վարոսյանի տեղեկացմամբ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վերականգնվել է պատշաճ վիճակը հիմնարկի 5-րդ մաստաշենքում, և «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը շաբաթ օրվանից դադարեցրել է հացադուլը։

Հիշեցնենք, որ գրել էինք՝ մամուլում տարածված լուրերի համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդը) մարտի 12-ից հացադուլ է հայտարարել՝ կեցության պատշաճ պայմաններ ապահովելու պահանջով։ Սակայն այս հանգամանքը, մեզ հետ զրույցում, այդ օրը հերքել էին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Այսօր արդեն քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը պարզաբանեց, որ մարտի 16-ին Մարտիրոս Հակոբյանից բանավոր կերպով տեղեկացել են հացադուլ հայտարարելու մասին, և դրա հաջորդ օրը նա կրկին բանավոր կերպով հայտնել է, որ դադարեցնում է այն։

Այնուամենայնիվ, մեր այդ օրվա հրապարակման հաջորդ օրը փաստաբան Վարոսյանը մեզ տեղեկացրեց, որ այցելել է Մարտիրոս Հակոբյանին, ում պատժախցից տեղափոխել էին արդեն սովորական խուց, որտեղ միայնակ էր պահվում։ Սակայն այդ օրը Հակոբյանը կրկին հրաժարվել է դադարեցրել հացադուլը՝ պահանջելով կեցության պայմանների լիարժեք ապահովում։

Հիշեցնենք, որ Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter