HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ՝ մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշորկազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու տեղական շինանյութերի արտադրության խթանման հետկապված մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ կառավարության ղեկավարը կարևորել է կառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացմանանհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականություննայդ ոլորտում:

«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատլինելու պատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետը:

Նա հատուկհանձնարարական է տվել ոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղական արտադրությանապրանքանյութերի օգտագործումը՝ քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյանշինանյութերին, ինչը կխթանի արտադրության ընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը: Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ ևպարզաբանումներով քննարկվող հարցի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տվելպարզաբանումներ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter