HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է: 2011 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել մարտի 21-ը նշել որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրաձայնել խնդիրները և կարևորել նրանց դերը հասարակության մեջ:

Նախարարությունը տեղեկացնում է, որ 21 թվի ընտրությունը պայմանավորված է Դաունի համախտանիշն առաջացնող 21-րդ ավելորդ քրոմոսոմի առկայությամբ:

Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա միջոցառումներն այս տարի կրում են «Իմ ձայնը, իմ համայնքը» կարգախոսը` նրանց խոսքը լսելի դարձնելու, հիմքեր ստեղծելու հասարակության մեջ ամբողջովին և լիարժեք ներգրավված լինելու առումով:

Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ, ինչը կոչվում է տրիսոմիա։ Ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա: Այս երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին ունակ են սովորելու և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ և զուգընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները կարող են հասնել կյանքում լուրջ ձեռքբերումների ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության լիարժեք հանդուրժողականության և աջակցության շնորհիվ:

Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի բարձր է մեծ տարիքով ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն: Միևնույն ժամանակ, ճիշտ և ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը և շրջապատի բարենպաստ վերաբերմունքը մեծապես կնպաստեն հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter