HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան առևտուր է արել Հայաստանն աշխարհի հետ. հունվար-փետրվար

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանն աշխարհի հետ 761 մլն ԱՄՆ դոլարի առևտուր է կատարել։ Այս ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 22.2%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):

Հունվար-փետրվարին ՀՀ ներմուծման ծավալը կազմել է 487.3 մլն դոլար, աճը՝ 23.5%:  Միևնույն ժամանակ արտահանվել է 273.7  մլն դոլարի ապրանք, աճը՝ 20.1%:

Հատկանշական է, որ տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով ներմուծումն ավելի արագ տեմպերով է աճել, քան արտահանումը։ Հիշեցնենք, որ նախորդ տարին ավարտվեց արտահանման 20% աճով, ներմուծման՝ 1.6% աճով։

լուսանկարը` discoverandinvest.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter