HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է հայ-կանադական փոխըմբռնման հուշագիր` գյուղատնտեսության բնագավառում

Գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական համագործակցության շրջանակներում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարութունում ստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր  կանադական Լայվստոք գենետիկ միավորման,  խոզաբուծական միավորման,  Փորք Ինթերնեշնլ,  անասնակերի և արոտավայրերի միավորման և Հայաստանում ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քուրը և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանը: 

Հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի և Կանադայի միջև  գյուղոլորտում փոխշահավետ համագործակցությունը, մասնավորապես անասնաբուծության և բուսաբուծության ճյուղերում:

Կողմերը համաձայնել են խթանել փոխգործակցությունն անասնակերի և արոտավայրերի, կենդանիների գետետիկայի բարելավման, մսի և կանթամթերքի արտադրության և առևտրի բնագավառներում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter