HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր անտառապետ. «Չնայած 90-ականների զանգվածային անտառահատումներին՝ Հայաստանում անտառապահպանման ցուցանիշներն ավելի դրական են, քան հարևան Վրաստանում»

Աշխարհում մարտի 21-ը նշվում է որպես Անտառների պաշտպանության համաշխարհային օր: «Չնայած 90-ականների զանգվածային անտառահատումներին՝ Հայաստանում այսօր անտառապահպանման ցուցանիշներն ավելի դրական են, քան հարևան Վրաստանում»: Նման կարծիք հայտնեց Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը՝ մարտի 21-ին «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Ամբողջ աշխարհում տարեկան հատվում է 13 մլն հա անտառ: Վրաստանի համեմատությամբ, որտեղ վերանում է անտառածածկ տարածքների 02-03%-ը, Հայաստանը տարեկան կորցնումէ 00,1%: WWF-Armenia կազմակերպության ծրագրի անտառների գծով փորձագետ Սիրանույշ Գալստյանը որպես խնդրի լուծման տարբերակներ մատնանշեց գույքագրումներն ու վառարանների ներդնումը. «Ներկայումս փայտը տարերայնորեն վերցվում է որտեղից պատահի: Բայց այս ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ է անտառներում գույքագրում կատարել: Կարևոր է նաև արդյունավետ վառարանների ներդրումը, որոնք խնայող են, մինչդեռ այսօր համայնքներում ավանդական վառարաններ են օգտագործվում, որոնք շատ վառելիք են պահանջում»: 

Անդրադառնալով այն հարցին, թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ը որքանով է նպաստել Հայաստանում անտառահատման ռիսկերի նվազեցմանը, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «2004 թվականից մինչև այսօր 31 հզ 300 հա անտառ ենք վերականգնել, որից 3700 հա-ն նոր անտառներ են: Մենք ուղղակի դա չենք գովազդում»: Ռուբեն Պետրոսյանը նաև նշեց, որ ներկայումս նախարարությունում քննարկվում է անտառների կարգավիճակը ՊՈԱԿ-ից բարձրացնելու հարցը:

Նելլի Պետրոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter