18:20, 7 դեկտեմբերի, 2011Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը փոփոխել է «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանին ներկայացրած իր պահանջը:
Դեկանը պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում էր ներկայացրել դատարան` զրպարտություն համարելով «Հետք» թերթի մայիսի 13-ի համարում Ադրինե Թորոսյանի հեղինակությամբ տպագրված «Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում» վերնագրով հոդվածի հետևյալ արտահայտությունը. «Դեպքերի հետագա զարգացմամբ` 2011 թվականի ապրիլի 1-ին հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լիզա Սարգսյանը, մանկավարժության ամբիոնի դեկան Թերեզա Շահվերդյանի հետ ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին և հայտարարություն տվել, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Աշուղյանը շուրջ երկու տարի սպանության սպառնալիքներ է տալիս Լուսինե Սարգսյանի հասցեին»:
Սկզբում դեկանը լրագրողից պահանջում էր «Հետք» թերթով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և նրանից հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:
Ներկայացնելով հայցադիմումի լրացում` դեկանը վերաձևակերպել է լրագրողին ներկայացրած պահանջը. 2 միլիոն դրամի փոխարեն նա այժմ 200 հազար դրամ է պահանջում` գույքային պահանջի փոփոխությունը հիմնավորելով Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հանված է դատական ծախսը լրագրողից բռնագանձելու`դեկանի սկզբնական պահանջը: Նոր պահանջ է ավելացված` պարտավորեցնել լրագրողին ներողություն խնդրել դեկանից «Հետք» թերթում: Իսկ նույն թերթում զրպարտությունները հերքելու պահանջի հետ կապված` ներկայացվել է նաև հերքման տեքստ:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4353 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3157 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2878 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2313 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2152 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
18.05.2013
դիտվել է 1218 անգամ
Հարազատները սպանված զինվորի դիակը փորձում են ոտքով հասցնել Կառավարության
շենք