HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երկու տարում 6,1 միլիոն դոլար՝ պետական մարմինների ծառայողական մեքենաների պահպանման համար

2016-ին պետական կառույցների ծառայողների ավտոմեքենաների պահպանումն ու շահագործումը Հայաստանի քաղաքացիների վրա արժեցել է գրեթե 1, 6 միլիարդ դրամ 570 միլիոն դրամ կամ 3,3 միլիոն դոլար։ Իսկ 2017-ի բյուջեով` դրանց պահպանման համար նախատեսվել է մոտ 1,4 միլիարդ դրամ կամ 2, 8 միլիոն դոլար։ Այսինքն՝ այս երկու տարիներին պետական կառույցների ծառայողական ավետոմեքենաների պահպանման համար հարկատուները պարտադրված են վճարել ընդհանուր առմամբ 6,1 միլիոն դոլար կամ գրեթե 3 միլիարդ դրամ։ Նշենք, որ այստեղ ներառված չեն ուժային կառույցների ավտոմեքենաների ծախսերը։

Ինչպես «Հետք»-ին հայտնել են ֆինանսների նախարարությունից, 2016 թվականի պետական բյուջեով` պետական իշխանության մարմինների պահպանման ծախսերում տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը նախատեսվել են 1071 ավտոմեքենայի համար: Սակայն կառավարության 2016 թվականի մայիսի 24-ի որոշման՝ ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 155-ով:  

Արդյունքում կառավարության 2016 թվականի հուլիսին ընդունված մեկ այլ որոշմամբ` կրճատվել է նաև ծառայողական ավտոմեքենաների՝ երկրորդ կիսամյակի համար նախատեսված պահպանման ծախսը շուրջ 91 մլն դրամով:

Իսկ 2017 թվականի պետական բյուջեով` պետական իշխանության մարմինների պահպանման ծախսերում ծրագրավորվել է 914 ավտոմեքենայի պահպանման ծախս: Փաստորեն, 2016-ի համեմատությամբ, այս տարի ծառայողական ավոտմեքենաների քանակը կրճատվել է ընդամենը 157-ով։ Եվ ինչպես արդեն նշել էինք, այս տարվա պետական բյուջեով` դրանց պահպանման համար նախնական հատկացվել է 1 միլիարդ 366 միլիոն դրամ։

2017 թվականի պետական բյուջեով` 59 պետական իշխանության մարմինների համար գումար է հատկացվելու՝ ծառայողական ավետոմեքենաների պահպանման ծախսերի համար։ Իսկ այդ 59 պետական մարմիններից ամենաշատ ծառայողական ավտոմեքենա ունի դատախազությունը (91 մեքենա), ապա Ազգային ժողովը ( 82 մեքենա)։

2017-ի ամենաշատ ծառայողական ավտոմեքենան ունեցող պետական կառույցները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter