
Սամվել Ալեքսանյանի միլիոնները, հողատարածքներն ու տարեցտարի աճող ավտոպարկը
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այս ընտրություններին ևս առաջադրվել է: Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակի 91-րդն է, իսկ տարածքային ցուցակում՝ Մալաթիա-Սեբաստիա ընտրատեղամասում:
Սամվել Ալեքսանյանը ներկայացրել է իր ունեցվածքի հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդպիսով, Սամվել Ալեքսանյանը հայտարարագրել 8 հողամաս, որից մեկը՝ վարձակալություն, եւ 4 շինություն:
Սամվել Ալեքսանյանը շինություն և հողատարածքներ ունի Ծաղկաձորում: Մասնավորապես՝ «Ծաղկաձոր Մարիոտ» հյուրանոցի և Կեչառիս վանական համալիրի մոտակայքում:
Սամվել Ալեքսանյանը հայտարարագրել է շարժական 6 գույք՝ հիմնականում թանկարժեք ավտոմեքենաներ:
Սամվել Ալեքսանյանի ավտոպարկը
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սամվել Ալեքսանյանի դրամական միջոցները կազմել են 340 մլն 500 հազար դրամ և 8 մլն 100 հազար դոլար:
2016-2017 հարկային տարում Սամվել Ալեքսանյանը 6,5 մլն դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից: «Կարմիր առագաստներ» և «ԱՎՍ» ՍՊԸ-ներում էլ բաժնեմաս ունի, որտեղից շաբաբաժինը կազմել է 4,4 և 5,8 մլն դրամ:
Եվս երեք ընկերություններից՝ «Ալեքս գրիգ», «Ա և Գ», «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ներից վարձավճար է ստացել համապատասխանաբար 1,1 մլն, 1,2մլն և 1,6 մլն դրամի չափով:
Մեկնաբանել