HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Բաբայանը ձերբակալվել է. լրացված

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել է. այս մասին հաղորդում են «Ա1 պլյուսը» և «Սիվիլնեթը»։

«Ազատություն» ռադիոկայանը քիչ առաջ հայտնեց նաեւ, որ ձերբակալման լուրը հաստատել են Բաբայանի ընտանիքի անդամները։

Ավելի ուշ այս առիթով հաղորդագրություն է տարածել նաև ազգային անվտանգության ծառայությունը, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։

Նախաքննությունը շարունակվում է»։ 

լուսանկարը` «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանություններ (3)

esem
Սարքել են գլխին
Խաչիկ
Մարդ սրանցից բան չի հասկանում, լուրջ եմ ասում։ Բաբայանը բավական հզոր ու հնարավորությունների տեր ա, որ հենց այնպես բռնեն։ Մի բան էն չի։ Օհանյանի մասին չեմ էլ խոսում։ 10 տարի ՊՆ։
անհավատ
վայ թե ամեն ինչ ա սարքովի - տուշ են տալի որ անհավես ժողովրդին տներից հանեն՝ գլխավոր նպատակը ,,ընտրություն,, ցուցադրելն է, մնացածը լավ գիտեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter