HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մշակութային երկխոսություն». ցուցահանդես` նվիրված իրանական մշակույթին

Երևան քաղաքի պատմության թանգարանում մարտի 21-ին բացվել է իրանական մշակույթին նվիրված «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես` նվիրված իրանական մշակույթին: Ցուցահանդեսը ներկայացվում է արդեն երկրորդ տարին: Այն բացվում է գարնան գիշերահավասարի օրերին: Թանգարանի տնօրեն տիկին Սարգսյանը նշեց, որ մարտի 21-ին արևելքի ժողովուրդները նշել են Ամանորը, և այդ կերպ թանգարանը փորձում է նշանավորել այդ օրը:

Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ գեղանկարներ, տարազներ, գորգեր, մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն: Ցուցանմուշները հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին: Նմուշների մոտ 5000 տեսակ թանգարանն ինքն է հավաքագրել, իսկ մնացածն անցյալ տարի նվեր է ստացել իրանահայ Ռոստոմ Ոսկանյանից: Հիմնականում ներկայացված են հայ և ռուս ստեղծագործողների գործերը:

Ցուցահանդեսը բացում է Պավել Շիրիգովսկու «Զառաբիխանա» փորագրանկարը, որին հետեւում է Գրիգորի Գագարինի «Սարդարը որսի պահին» փորագրանկարը: Յուրօրինակ նմուշներ են 19-20-րդ դարերի իրանական կենցաղային առարկաները` թասեր, հավանգներ, կափարիչ և այլն: Թանգարանի կենտրոնը զարդարում են 18-19-րդ դարի կրակարանները: Առանձնանում են նաև ծիսական առարկաները, որոնցից յուրաքանչյուրն իրեն բնորոշ նշանակությունն ունի: Թեև ցուցահանդեսն իրանական մշակույթին է նվիրված, կտավների շարքում նկատեցինք Փանոս Թերլեմեզյանի «Հին Երևան» յուղաներկից պատրաստված կտավը:

Իրանական բարձրաճաշակ մշակութի մասին էին վկայում նաև 18-20-րդ դարերի կենցաղային առարկաներից սուրմայի և օծանելիքի սրվակները, գդալները, հագնելաթիերը, ճարմանդները, քթախոտատուփերը, մկրատները և ունելիները: Չնայած ցուցադրության հագեցվածությանը, թանգարանը մարդաշատ չէր: Իրանցի զբոսաշրջիկներն այնքան էլ մեծ ոգևորությամբ չեն այցելում իրենց մշակույթը ներկայացնող ցուցանմուշները տեսնելու: Թանգարանի տնօրենի խոսքով` հայերն առավել հետաքրքրված են:

Աննա Ավետիսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter