HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Անդրանիկ Մանուկյանի որդին 2,3 միլիոն դոլար է հայտարարագրել

Ուկրիանայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ընդգրկված է «Ծառուկյան» դաշինքի՝ 10-րդ ընտրատարածքի ռեյտինգային ցուցակում:

Պատգամավորության 33-ամյա թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում ներկայացված է որպես «Մետրոպոլ» ՍՊԸ հիմնադիր: Խոսքը Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցը հիմնադրած ընկերության մասին է:

Հյուրանոցը կառուցվել է 2001 թվականին, եւ նշանակում է, որ Դավիթ Մանուկյանը արդեն 17 տարեկանում եղել է հսկայական կապիտալով ընկերության հիմնադիր:

2016-2017 թթ. հաշվետու ժամանակաշրջանում Դավիթ Մանուկյանը «Մետրոպոլ» ՍՊԸ-ի գործունեությունից ստացել է 65 միլիոն դրամի եկամուտ՝ շահաբաժնի տեսքով:

Իսկ դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, կազմել են 2,3 միլիոն ամերիկյան դոլար:

Դավիթ Մանուկյանը հայտարարագրել է նաեւ երկու հողատարածք՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում եւ Առինջ գյուղում:Առաջինը՝ 5050 քմ մակերեսով, երկրորդը՝ 2000 քմ:

Թեկնածուի հայտարարագրած ավտոմեքենաները երեքն են՝ 2011 թվականի արտադրության «Ռենջ Ռովեր Vogue» եւ «Լեքսուս LS 600», ինչպես նաեւ 2016 թվականի արտադրության «Մերսեդես Բենց S 600»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter