HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյուղնախարարությանը 2 մեքենա կտրամադրվի պատվաստանյութերի պատշաճ տեղափոխման համար

Կառավարությունն այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով «Գալոպեր» ՍՊԸ-ին ժամանակավոր պահատվության հանձնված գրեթե 20 միլիոն դրամ սկզբնական արժեքով «Ֆորդ Տրանզիտ»-ը կհանձնվի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» լաբորատորիային, իսկ 23 մլն 500 հազար դրամ սկզբնական արժեքով «Իսուզու» մակնիշի բեռնատար ավտոմեքեն՝ «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն»-ին։

Ինչպես նշվում է գործադիր ներկայացված փաստաթղթերում՝ այս կենտրոններն ունեն սառնարան-ավտոմեքենաներով ապահովման կարիք` լաբորատոր նմուշները և պետպատվերի շրջանակներում իրականացվող պատվաստումների համար անհրաժեշտ պատվաստանյութերը պատշաճ ջերմային ռեժիմով հանրապետության ողջ տարածքից տեղափոխելու համար:

Բացի այդ, այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված ավտոմեքենաների հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter