HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը չընդունեց Զարուհի Փոստանջյանի երկու օրինագծերը

Կառավարության այսօրվա նիստում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» և «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման և չճանաչման մասին» օրենքի նախագծերը կառավարությունն ընդունել չի կարող։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը»,-այսպիսի եզրակացություն է տվել վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված իր գրությունում։

Վարչապետը նաև հավելել է, որ Ազգային ժողովում այս օրենքի նախագծերի քննարկմանը հարակից զեկուցմամբ հանդես կգա նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման և չճանաչման մասին» օրինագծի չընդունման եզրակացությունում նշվում է, որ նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որևէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի և դրա ընդունմամբ որևէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:

«Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն»,- գրված է որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter