HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գույք՝ մարզային արոտօգտագործմանը նպաստելու նպատակով

Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերին կնվիրաբերվեն 1,8 միլիարդ դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգեր։

Բացի այդ, նույն մարզերի համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության կհանձնվի 500 միլիոն դրամ սկզբնական արժեքով գույք՝ խնդիրներին համապատասխան օգտագործելու պայմանով։

Կառավարությունն այսօրվա իր նիստում հաստատեց այս որոշման նախագիծը, որը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

«Հանրապետության անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են արոտավայրերի բարելավման, գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման խնդիրներ: Արոտավայրերի ջրարբիացումը, կենդանիների կերի ծավալների ավելացումն ու որակի բարելավումը, ծրագրի շահառուներին տեխնիկայով ապահովումը դարձել են անհետաձգելի պահանջներ»,- գրված է որոշման նախագծում։

Ծրագրերի գլխավոր նպատակը արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Եվ այդ համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները, ինչպես հավաստել է գյուղատնտեսության նախարարությունը, կարիք ունեն գյուղատնտեսական տեխնիկայի համալրման ու նոր տեխնոլոգիաների կիրառման։

Ինչպես տեղեկանում ենք կառավարություն ներկայացված փաստաթղթերից՝ այս որոշմումը կիրականացվի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» և «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter