HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 22-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ` քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Սուրեն Կարայանը Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը և առաջիկա անելիքները։

Օրակարգում են եղել նաև էմիրաթցի ներդրողներին հետաքրքրող ոլորտները և ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում էմիրաթական կողմին ներկայացնելու վերջիններիս հետաքրքրող մի շարք ներդրումային ծրագրեր։

Երկու նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-ԱՄԷ ապրանքաշրջանառության, արտահանումների ծավալների աճին։

Նախարար Սուրեն Կարայանը ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է նաև առաջիկա ամիսներին վերջինիս հնարավոր այցը Հայաստանի Հանրապետություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter