HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Ամալյա Մարգարյան

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը նիստը նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանի գլխավորությամբ,  մերժել է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինել գրավով: Այս մասին հայտնում է Արամ Հակոբյանի պաշտպան փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Նա մարտի 22-ին հայտարություն էր տարածել և նշել, որ նույն օրը  նշանակված՝ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդության քննության նիստին դատարանին են ներկայացրել Արամ Հակոբյանի բժշկական փաստաթղթերի փաթեթը: Փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտապանյալի նկատմամբ  ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն  և հետազոտություններ չեն իրականացվել: «Նրա առողջական վիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ չկան, ինչը լուրջ ռիսկ է ներկայացնում Արամ Հակոբյանի կյանքի համար»,-հայտնել էր փաստաբանը:

Փաստաբանը նաև հայտնել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը փետրվար ամսին վատացել է` ուղեղի կաթվածի նախանշաններ են առաջ եկել, և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, հետո՝  «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ  «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ստացել է ներերակային ներարկումների 2 շաբաթվա կուրս, սակայն Արամ Հակոբյանի շարժողական և խոսակցական ֆունկցիաները չեն վերականգնվել:

Դավիթ Գյուրջյանը հայտարարության մեջ նշել էր նաև, որ «Ապրիլի 24-ի» գործով հիշյալ առողջական խնդիրների մի մասի վկայակոչման արդյունքում Արամ Հակոբյանի նկատմամբ գրավ էր կիրառել և ավելացրել, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքերի եվրոպական դատարան:

Հիշեցնենք՝ Արամ Հակոբյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter