HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոլանդական ընկերությունների ներկայացուցիչներ են եկել՝ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրելու և համագործակցելու նպատակով

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է հոլանդական «Mecanoo», «Arson», «BioNaFarm» ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք Հայաստան են եկել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրելու և ճարտարապետության ոլորտում համագործակցելու նպատակով: Այս մասին հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն:

Արմեն Ղուլարյանը ներկայացնելով Հայաստանում ճարտարապետության և շինարարոթյան բնագավառի առաջնահերթությունները՝ անդրադարձել է նաև մայրաքաղաքում և մարզերում Կոմիտեի կողմից իրականացվող և իրականացվելիք քաղաքաշինական ներդրումային ծրագրերին:

«Mecanoo» նախագծային ընկերության ներկայացուցիչ, ճարտարապետ Պալինա Ստրուկովան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է որ Հայաստանը հետաքրքիր է ոչ միայն իր աշխարհագրական դիրքի, բազմադարյա պատմության և բացառիկ ճարտարապետության, այլև գործընկերային հարաբերություններ ձևավորելու առումով, այս համատեքստում առաջարկելով համատեղ ծրագրեր իրագործել հասանելի և հարմարավետ բնակարանաշինության, լանդշաֆտային ճարտարապետության, ժամանակակից և նորաոճ մշակութային կենտրոնների՝ թանգարաններ, գրադարաններ և այլն նախագծման, ինչպես նաև՝ ՀՃՇԱՀ-Դելֆտի համալսարանների դասախոսների և ուսանողների փորձի փոխանակման, սեմինարների կազմակերպման միջոցով:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, տեղում ծանոթանալու թանգարանի գործունեությանը, միաժամանակ դիտելու օրերս բացված «Այդ հեռու, մոտիկ միջնադարը...» խորագիրը կրող ցուցահանդեսը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter