HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Գեղիում տեղի ունեցած պայթյուն-փլուզման առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ: Ինչպես այսօր առավոտյան ԱԻՆ-ը տեղեկացրել էր,
ժամը 08:15-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գործող թթվածնային լիցքավորման կայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է նույն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանը:
Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել նաև «Աբովյան» ԲԿ-ից առ այն, որ «ճակատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է թթվածնային արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պայթած ու բեկորային վնասվածքներով բալոններ:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter