HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Ալավերդիում տղամարդու մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: 

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2017թ. մարտի 23-ին' ժամը 18:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ Դեբեդ գետում͵ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է վերջինիս ինքնությունը͵ ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973 թվականին։

Նախնական տվյալներով՝ տղամարդը 2017թ. մարտի 23-ին' ժամը 17:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 59-րդ հասցեում գտնվող բանկի դիմացի պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
Պարզվել է, որ տուժողը հաշվառված է եղել «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ, և ընդունել է հոգեմետ դեղորայք։
Տղամարդու մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter