Տնտեսական սպառնալիքներ 2017թ. ընթացքում
Գագիկ Մակարյան
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ
Տնտեսական միջին աճն աշխարհում՝%-ով
|
Բայց կարևոր գործընկեր երկրների դեպքում` ՌԴ 2015 - ( - 3.7 )
|
2017թ. ընթացքում Եվրոզոնայում կլինի տնտեսական ընդհանուր տեմպերի նվազում, և տնտեսական աճը, եթե 2015թ. 4% էր, 2016 թվականին՝ 1.7%, ապա 2017թ. սպասվում է 1.5%:
Չնայած այն հանգամանքին, որ պղնձի գինը միջազգային շուկայում կաճի, այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ-ից մետաղների արտահանման շուկայի կառուցվածքը և ընդհանուր գնողունակության նվազումը ԵՄ երկրներում՝ ՀՀ-ի արտահանման ծավալները դեպի ԵՄ երկրներ կարող են նվազել: Մյուս կողմից, մետաղների մի մասի արտահանումը դեպի ԱՄՆ և Կանադա ԱՄՆ-ի տնտեսական աճի շնորհիվ (2017թ. 2.2% սպասվելիք) կարող է դրական հավասարակշռություն ստեղծել ԵՄ արտահանման նվազման նկատմամբ:
Մխիթարական է, որ գլոբալ զարգացման տեսանկյունից դիտարկելիս, եթե գումարենք տնտեսական ցուցանիշները, ՀՀ-ը հիմնական շուկաների տեսանկյունից (ԱՄՆ, Չինաստան, ՌԴ զարգացող շուկաներ, ԵՄ, ներառյալ ՀՀ), և միջինացնենք տնտեսական աճը, ապա 2015թ.՝ 1.58%, 2016թ.՝ 1.69%, 2017թ. 3.1% է սպասվում, ստացվում է, որ 2017թ. ցուցանիշը 2 անգամ կգերազանցի 2015թ. նկատմամբ:
Մյուս կողմից, տրանսֆերտների ծավալը թե՛ ՌԴ-ից և թե՛ ԱՄՆ-ից նորից էականորեն կաճի 2017թ. ընթացքում: Սակայն սա կլինի գերազանցապես ռուբլով, դոլարի քանակը քիչ կավելանա: Հետևաբար ռուբլու քանակը ՀՀ-ում կավելանա, որը կհարկադրի առևտրի լրացուցիչ զարգացում ՌԴ-ի հետ: Ներմուծման մեջ ՌԴ-ը կգերակշռի, իսկ արտահանման ծավալները կավելանան լրացուցիչ՝ մոտ 10%-ի չափով:
ՀՀ-ում աղքատությունը մնում է բարձր մակարդակի վրա: Հետևաբար գալիք ԱԺ ընտրություններում կուսակցությունների ծրագրերը և կառավարության ուշադրությունը պետք է լինի այն արագ նվազեցնելը: Ներկայումս աղքատությունը ՀՀ-ում 29.8% է, Վրաստանում՝ 2 անգամ պակաս, Ադրբեջանում՝ 6 անգամ պակաս ՀՀ-ից, իսկ Ղազախստանում՝ 4.5: Քանի այդ ցուցանիշը բարձր է ՀՀ-ում, միգրացիան կշարունակվի: Որպեսզի աղքատությունը ՀՀ-ում գոնե 2 անգամ նվազի, անհրաժեշտ է առնվազն մի քանի հնարավորությունների կիրառություն:
-
100 հազար նոր աշխատատեղերի ստեղծում կամ
-
Աղքատ ընտանիքներ պետք է մտնի 350-400 մլն դոլար լրացուցիչ գումար 2017թ. ընթացքում: Դրանք այլընտրանքային կդառնան, եթե տրանսֆերտների ծավալն աճի մոտ 40%-ով, որից ՌԴ-ի մասը կարող է կազմել մինչև 80%-ը:
-
3-րդ տարբերակը՝ խթանել ինքնազբաղվածների թիվը և ընտանեկան բիզնեսը: Եղած գնողունակության պայմաններում տուրիստների թվաքանակի ավելացում առնվազն 300 հազարով, որպեսզի խթանվի ինքնազբաղվածությունը և ընտանեկան բիզնեսը, կամ էլ բնակչության գնողունակության աճ տեղի ունենա շուրջ 10%-ով:
Մենք գործ ունենք լուրջ թվերի հետ: Եղած տարբերակներում ամենահեշտը տրանսֆերտների տարբերակն է՝ կախված ՌԴ-ի վիճակից: Սակայն պետք է խթանել մյուս բաղադրիչները՝ ապագայում կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ ստեղծելու համար:
Գործազրկության մակարդակը հատկապես բարձր է մնում երիտասարդության շրջանում, այդ պատճառով շատ երիտասարդներ նշում են (մոտ 44.5%-ը), որ իրենց ընտանիքի գումարը բավականացնում է գնելու միայն սնունդ ու հագուստ, բայց բավարար չէ ավելի մեծ գնումներ կատարելու համար (օրինակ՝ հեռուստացույց, սառնարան, կենցաղային իրեր և այլն): 5.8%-ը նշում է, որ գումարը բավականացնում է միայն սնունդ գնելու համար:
Այսպիսով, երիտասարդների շուրջ 53%-ն էականորեն ապահովված չէ անհրաժեշտ գնումներ կատարելու և ապրելու հարցում: Բացի դրանից հարկ է նշել, որ երիտասարդներին աշխատաշուկայում ինտեգրելու համար կարևոր գործիք է նվազագույն աշխատավարձը:
Ներկայումս նվազագույն աշխատավարձի դեպքում տնտեսական էլեմենտները հաշվի չեն առնվում, օրինակ՝ աշխատուժի արտադրողականություն, հմտություններ, աշխատաշուկայի իրավիճակ: Գերակշռում է միայն սոցիալական էլեմենտը, այն է՝ նվազագույն զամբյուղին մոտեցնելը և դրանով աղքատության կրճատումը: Նվազագույն աշխատավարձը դիվերսիֆիկացված չէ ըստ աշխատողների փորձառության կամ հմտությունների:
Մյուս կողմից, համատեղ հավաքման արտադրությունների խթանումը ՀՀ-ում էականորեն կարող է բարձրացնել ձեռնարկատիրական մշակույթը և բարելավել աշխատուժի որակը, խթանել կրթություն-աշխատաշուկա կապը, որոնք կարևոր են ձեռնարկությունների կայուն զարգացման համար: 2017թ. ընտրական ծրագրերում պետք է գերակա դառնան այս խնդիրների լուծումը և օրենսդրական դաշտի բարելավումը, որպեսզի խթանվեն տեղական բիզնեսները և ստեղծվեն նոր աշխատատեղեր:
Վերջին հաշվով կառավարություններն ընդհանրապես ոչ թե հետաքրքրված են միայն խնդիրների մասին լսելով, այլ նաև միտված են գտնելու սոցիալապես, տնտեսապես, քաղաքականապես ընդունելի առաջարկներ, որոնք հարմար են որոշումների կայացման համար: Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) բազմակողմանի հետազոտությունները և այլ զեկույցները վկայում են, որ տնտեսությունը որոշիչ է ՀՀ կայունության և ծաղկման, ինչպես նաև մարդկանց բարեկեցության հարցում: Չկա լավ տնտեսություն առանց լավ բիզնեսի, և չկա լավ բիզնես առանց բարենպաստ բիզնես միջավայրի, որը պետք է հնարավոր դարձնի բիզնեսի աճը և բարգավաճումը նոր արժեքներ ստեղծելու և ավելի շատ մարդկանց աշխատանքում ընդգրկելու համար: ՀՀ-ում բիզնես միջավայրն առնչվում է մի շարք խոչընդոտների հետ, որոնք, ըստ ՀԳՀՄ-ի հետազոտությունների, ամփոփված են 7 հիմնական բնագավառներում՝ լավ կառավարում և կոռուպցիա, կրթություն, ուսուցանում և ցկյանս ուսումնառություն, նպաստավոր իրավական և կանոնակարգող միջավայր, ֆինանսական ծառայությունների մատչելիություն, արդար մրցակցություն, առևտուր և կայուն տնտեսական ինտեգրում, ենթակառուցվածք (էներգետիկ ոլորտի վրա կենտրոնացմամբ):
Հարկային ծառայությունները պետք է արդիականացվեն կադրերով և առավել լավ կազմակերպվեն, որպեսզի ՀՀ-ը շարժեն առաջ՝ դեպի ավելի ընկերական ձեռնարկատիրական միջավայր և վարչարարություն:
ՀՀ-ում դեռևս բարձր մակարդակ ունի ստվերային տնտեսությունը, հետևաբար ստվերի դեմ պայքարը պետք է կազմակերպել զգուշորեն: Բիզնեսի մի մասը գոյատևում է ստվերային տնտեսության շնորհիվ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ուղեկցել տնտեսական զարգացման համար անհրաժեշտ գործարար միջավայրի բարելավման միջոցով: Հակառակ դեպքում ստվերային տնտեսության կրճատումը կառաջացնի էական անոմալիաներ և սոցիալական լրացուցիչ լարվածություն:
Ներկայումս սոցիալական վատ վիճակի և առկա խնդիրների վեկտորը հակառակ է ուղղված տնտեսության զարգացմանը: Որոշակի հավասարակշռված վիճակ է ձևավորվել ստվերային տնտեսության ու սոցիալական խնդիրների միջև, և այդ վիճակից դուրսբերումը պետք է կատարվի խելամիտ քայլերով: Այն կուսակցությունները, որոնք ունեն կոռումպացված անդամներ կամ ցածր ինտելեկտով պատգամավորների թեկնածուներ, չեն ցանկանա հաղթահարել կոռուպցիան և բարելավել գործարար միջավայրը, իսկ ստվերի առկայությունը կպահպանվի, և թույլ տնտեսության ու վատ սոցիալական վիճակի միջև հավասարակշռությունը կշարունակվի:
ԵԱՏՄ-ի վերաբերյալ: Երկու տարվա ընթացքում ՀՀ-ին դեռևս չհաջողվեց փոխել առևտրային հավասարակշռությունն անդամ երկրների հետ մինչև ԵԱՏՄ-ին միանալը (2013թ. ՀՀ-ի հիմնական առևտրային գործընկերներն էին ԵՄ երկրները միասին վերցրած, և 2-րդ տեղում ՌԴ-ը՝ մոտ 24% ՀՀ-ի հետ արտաքին առևտրի ծավալով: Իսկ Բելառուսը գտնվում էր ՀՀ արտաքին առևտրի երկրների շարքում, 18-րդ տեղում՝ կազմելով արտաքին առևտրի 0.9%-ը, Ղազախստանը՝ 26-րդ տեղում՝ 0.02%-ով), և միանալուց հետո էական տարբերություններ չառաջացան: Մյուս շուկաների հնարավորություններն են՝ արտահանման նոր տարածքներ, ԵԱՏՄ երկրներ - Իրանի հետ առևտրի խթանում, մուսուլմանական երկրներ, ՀՀ-ը որպես կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչպես նաև այն, որ ՀՀ-ը հանդես գա որպես խելամիտ/սմարթ տարածք:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կարող է հանդես գալ որպես օպոնենտ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացման համար, իր տեխնիկական բնույթի խորհուրդներով, փակ տեղեկությունների տրամադրման շնորհիվ և իր պոլիգոններում ուսումնական պարապմունքների շրջանակում, փորձարկելու ստեղծված նախագծված և արտադրական նմուշները: Մասնավոր ընկերությունները հաճախ զուրկ են փորձարկման այդ հնարավորություններից: Դա թույլ կտա հայկական ընկերություններին ՏՏ, հեռահաղորդակցման, ճարտարագիտության, օպտիկայի և սարքաշինության ու էլեկտրոնիկայի ոլորտներից, իրենց նախագծային, կոնստրուկտորական և փորձնական քանակների արտադրության գործընթացներն էականորեն բարելավել, կրճատել նախագիծ-փորձնական նմուշ-վերջնական արտադրանք շղթայում ծախսվող ժամանակը, ինչպես նաև բարձրացնել այլ երկրների հետ պատվերների կատարման հավանականությունը, մեծացնել արտահանման ծավալները՝ բավարարելով սպառողների պահանջները: Մի քանի խոսք այլ երկրների՝ 2016թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին:
Երկրի անվանումը |
ՀՆԱ մլրդ ԱՄՆ դոլար |
Գործազրկություն % |
Աղքատություն % |
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ԱՄՆ դոլար |
տնտեսական աճ |
ԱՄՆ |
18500 |
4.9 |
13.5 |
57300 |
1.6 |
Չինաստան |
11400 |
4.02 |
4.1 |
21606 |
6.7 |
Գերմանիա |
3500 |
4.6 |
4.2 |
41895 |
1.9 |
ՌԴ |
1267 |
5.4 |
12.8 |
7742 |
-0.41 |
Դանիա |
302.5 |
4.6 |
9.5 |
53243 |
1 |
Թուրքիա |
735.7 |
11.8 |
11.2 |
8562 |
-2.7 |
Իրան |
412.3 |
11.29 |
9.8 |
4798 |
4.5 |
Ղազախստան |
128.1 |
5 |
4.9 |
6471 |
1 |
Ադրբեջան* |
53 |
5.3 |
5 |
3701 |
1.1 |
Վրաստան |
13.9 |
12 |
15 |
3790 |
2.2 |
Հայաստան |
10.5 |
18 |
29.8 |
3602 |
0.5 |
* - Առկա է անկախ փորձագիտական հաշվարկ, որ տնտեսական անկումն Ադրբեջանում կազմում է իրականում -4.4%՝ ներկայացվող 1.1% -ի փոխարեն:
Այսպիսով, ամփոփելով կարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսական զարգացման իրական մոդելը գալիք տարիների համար պետք է գլխավորապես ուղղված լինի այնպիսի ծրագրերի իրականացմանը և ռազմավարական կարևոր ոլորտների զարգացմանը, որոնք ներկայումս արդեն սկսված կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերային տնտեսության կրճատման գործընթացներին զուգահեռ խիստ նկատելի ցուցանիշներով հնարավորինս կարճ ժամանակահատվածում կնվազեցնեն աղքատության և գործազրկության մակարդակը ՀՀ-ում:
Մյուս կողմից, տեղական արտադրությունները ներքին և առավելապես արտաքին շուկայում օժտված չեն անհրաժեշտ մրցունակությամբ: Գործարարների մտածելակերպում հաճախ գերիշխող են կարճաժամկետ ծրագրերը և առևտրականի հոգեբանությունը՝ պայմանավորված գործարար միջավայրում առկա անհավասար մրցակցությամբ, կոռուպցիայով և բարձր ստվերայնությամբ: Երկարաժամկետ հատվածում չգոյատևելու վտանգի հոգեբանության պատճառով նրանք հեռահար և արտահանման զարգացման ռազմավարական ծրագրեր չեն մշակում և դրանք հազվադեպ են կիրառում: Միայն տարիների ընթացքում բիզնեսին պատճառված վնասների գիտակցման և ճանաչման դեպքում կարելի է հույս ունենալ, որ 2017թ. ապրիլի ԱԺ ընտրություններից հետո ձևավորվող կառավարությունն ի վիճակի կլինի համարձակ քայլերով կատարել անհրաժեշտ բարեփոխումներ:
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
Մեկնաբանել