HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «Իգնոր»` «Քլոսին»

«ՉԻ» տեղեկություններով՝ վերջին շրջանում բավականին լարված հոգեվիճակում է գործարար, ԱԺ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը, որին հայ հասարակաթյունը ավելի շուտ ճանաչում է մականունով՝ «Քլոս»։ «Ջերմուկ» հանրային ջրերի սեփականատերը, որն ԱԺ պատգամավոր էր դարձել հենց Ջերմուկի տարածաշրջանից, ասում են, կորցրել է վստահությունը ոչ միայն ընտրողների շրջանակներում, այլ նաև այն մարդկանց, որոնք «սատարել» են Աշոտ Արսենյանին։ Խոսքը մեծամասնական պատգամավորի րնտրատարածքն ընդգրկող Ջերմուկի հարակից գյուղերի գյուղապետների մասին է։

Համառորեն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի՝
«անցանկալի պատգամավորների» ցուցակում «Քլոսը» վերջիններից չէ։ Իսկ սա նշանակում է, որ Արսենյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու շանսերն, ըստ էության, գրոյի սահմանագծին են մոտենում։ Թե ում է փորձելու այս տարածքից պատգամավոր դարձնել ՀՀԿ-ն, դեռևս որոշված չէ։ 

«Շերիֆին» նշանակեցին 

ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնական նշանակումը դեռևս չէր հաստատվել, երբ գնդապետ Կարեն Բաբայանը` «Շերիֆը», ազատման դիմում ներկայացրեց դեռևս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունով: Նա այն ժամանակ ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետն էր: Այնուհետև սկսեցին լուրեր շրջանառվել, թե վերջինս նախագահականում ինչ-որ պաշտոն է զբաղեցնելու, մասնավորապես` մամուլը բարձրաձայնեց ՀՀ նախագահի վերահսկողության բաժնի պետի վարկածի մասին:  «ՉԻ» ճշգրտող հարցին ի պատասխան` Կարեն Բաբայանն այն ժամանակ մի լավ ծիծաղեց` արձանագրելով, որ դա հորինվածք է:

Երեկ տեղեկացանք, որ Կարեն Բաբայանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիայի անվտանգության վարչության պետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter