HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահին

Մարտի 23-ին Մալթայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մալթայի նախագահը խնդրել է իր ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և անդրադարձ կատարել երկու երկրների պատմական առնչություններին:

Դեսպան Բաղդասարյանն, իր հերթին Մալթայի նախագահին փոխանցելով Հայաստանի նախագահի ողջույնները, հավաստիացրել է, որ իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր կներդնի հայ-մալթական երկկողմ հարաբերությունների խթանման և ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-մալթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մալթա կատարած այցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել նաև Մալթայի արտաքին գործերի նախարար Ջորջ Վելայի և Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անգլու Ֆարրուջայի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter