HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պահանջում է ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)` «Հայատանի Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու պահանջով: ԿԸՀ-ին դիմումը ներկայացրել է դաշինքի ԿԸՀ ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը:

Դաշինքի պահանջը կապված է երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իշխանության` վարչական ռեսուրսի չարաշահման մասին տարածած տեղեկության հետ, ըստ որի` բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատել են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու մասին փաստը:

«ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում»:

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի  եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից»,- գրված է ԿԸՀ-ին ներկայացված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter