HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: 

Համերգային ծրագրի ավարտին Սարգսյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պետական բարձր պարգևներով՝ Մարտական ծառայության մեդալով, պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց և զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներում երկու կամ ավելի զինծառայողներ գտնվում են բանակում:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց: Նա նաև ելույթ է ունեցել զինծառայողների և նրանց ընտանիքիների անդամների առջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter