HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Թեւավոր» մտքեր՝ քարոզարշավից. մեկի կտրելիք ականջը, մյուսի կախելիք զանգը, երրորդի «գուլյայ Վասյան»

սկիզբը

ԱԺ ընտրություններին դեռ մի քանի օր կա, բայց նախընտրական կրքերը ավելի ու ավելի են թեժանում: Հասարակությունը չի հասցնում ուշքի գալ մի աղմկոտ միջադեպից, երբ հայտնվում է նորը: Բռունցքների, դանակների ու հրազենի կիրառմանը զուգահեռ հնչում են բոցաշունչ ելույթներ, երկկողմանի մեղադրանքներ ու սպառնալիքներ: Նախընտրական թոհուբոհը մի մեծ թատերական բեմ է հիշեցնում:

Ներկայացնում ենք «թեւավոր» արտահայտությունների հերթական «ծաղկեփունջը»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությանն «իրենց գարշահոտությամբ վարկաբեկողների աչքերը հանող» Հեղինե Բիշարյանին ու նույն ՀՎԿ-ի առաջնորդ, թիմակիցների «կաշիները քերթող» Արթուր Բաղդասարյանին, կարելի է ասել, ձեռնոց է նետել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Սյունիքի մարզում ելույթ ունենալով՝ վերջինս զգուշացրել է ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանին չսպառնալ ընտրողներին, այլապես անձամբ ինքը՝ Զոհրաբյանը, նրան կզրկի զույգ ականջներից. «Զգուշացում մարզպետին: Ուրեմն մարզպետ ես, ինչ ես, էրկու ականջներիդ օղ արա, ուրեմն եթե լսել եմ մի անգամ էլ համարձակվել ես սպառնալ Քաջարանի կամ էդ քիմկոմբինատի աշխատողներին կամ Ղափանի, էրկու ականջներդ ես եմ կտրելու անձամբ: Մարզպետ, զգուշացնում եմ, դու որեւէ բարոյական իրավունք չունես, աշխատում ես քո հանցագործ կլանի համար, աշխատի, դու որեւէ բարոյական իրավունք չունես սպառնալ աշխատակիցներին, ասել, որ կհեռացնես աշխատանքից: Տո դու ո՞վ ես, որ աշխատանքից հեռացնես: Էս ժողովուրդն ա քեզ ու քո պապաներին հեռացնելու: Հեռացնելու ենք ապրիլի 2-ին»:  

«Բազմաթիվ ցուցումունքներ արդեն Քաջարանում աշխատող աշխատակիցների, որ ինքը պարտադրում ա, սպառնում ա, վախացնում ա մարդկանց, ես անձամբ եւ իմ գործընկեր Միքայելը էդ ամենը ներկայացնելու ենք Ստրասբուրգ՝ դատարան, եւ ինքը կանգնելու ա պատասխանատվության առաջ՝ մարդկանց վախացնելու, ահաբեկելու, աշխատողներին ասելու, որ գործից կհանենք, եթե չընտրես: Էս, ժողովուրդ ջան, էլ միջնադար չի, սա 16-րդ դարը չի» (Նաիրա Զոհրաբյան, 21.03.2017): 

«Իմ խնդիրը լինելու ա բոլոր նրանց, ովքեր օգտագործում են իրանց վարչական ռեսուրսները, ովքեր Քաջ Նազարի բախտով դառել են մարզպետ, քաղաքապետ, ես չգիտեմ ինչ, բոլոր նրանց, ովքեր կփորձեն հայ քաղաքացուն, հայ ընտրողին ճնշել, վախեցնել, բոլոր նրանք ենթարկվելու են պատասխանատվության: Ես դա ձեզ խոստանում եմ» (Նաիրա Զոհրաբյան, 21.03.2017):   

ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանն էլ շարունակում է գովել իր ուժը ներկայացնող վարչապետին. «Ես գիտեմ, որ Կարեն Կարապետյանը զանգ կախող ա, ճառ ասող չի, էլի: Այ սենց ասեմ՝ ժողովրդի լեզվով, որ իրոք զանգ կախող ա, ինքը չի եկել ճառելու, այլ զանգ ա կախելու, ու մենք էդ ձենը շուտով լսելու ենք»:

«Ուրեմնս ես համոզված եմ, վստահ եմ, որ մեր վարչապետը իրոք մնալու ա, աշխատելու ա, եւ մեր նախագահն էլ օգնելու ա ամեն հարցում, որ մեր վարչապետը կայանա եւ ինչ խոստացել ա, ինչ ինվիստիցիաներ որ պտի անի՝ մեր պետությունը զարգացնելու համար, 100 տոկոսով մտնելու ա գործողության մեջ: Ես դրանում չեմ էլ կասկածում մի վայրկյան, քուրս» (Սեյրան Սարոյան, 22.03.2017):

Պետության զարգանալու ընթացքի մասին ՀՀԿ-ական պատգամավորն ահա թե ինչ է ասում. «Պետությունը ապրում ա, չէ՞: Մենք տենում ենք, չէ՞: Քաղաքում դաժե ավտոյի շարժ չի լինում, էնքան ավտո կա: Մարդիկ ապրում են: Ուզում ա ժողովուրդը ավելի լավ ապրի: Խնդիրը գիտե՞ս ինչումն ա, որ ես 10 տարի առաջ երբ որ էկել էի Ազգային ժողով պտի ընդունվեի, էէ, ընտրվեի, էն վախտ մեր գյուղեր էթալը անտանելի էր, ճանապարհներ չկար, դպրոցներում՝ ահավոր վիճակ... Կյանքը շարունակվում ա, էսօր ապրում ենք, զարգացնում ենք. եւ ճանապարհն ենք սարքում, եւ դպրոցներն ենք սարքե... Էսօր տեսար բարձրաձայն ասում եմ՝ արդեն մեր խնդիրն ա, որ մեր ուսուցիչները պտի բարձր աշխատավարձ ստանան, որտեւ դա մեր էլիտան ա, մեր էգուցվա ապագա կրթողն ա, արդեն, տես, սրա մասին ենք մտածում» (Սեյրան Սարոյան, 22.03.2017):  

«Ուրեմնս Կարեն Կարապետյանը երբ որ էկավ «Գազպրոմը» ընդունեց, հավատացեք, ես ավելի վատ բառ չեմ ուզում ասեմ, բայց հավատա, որ Անիի ավերակներն էր, մինչեւ անգամ աշխատավարձներ չունեին՝ գազի աշխատողներին տային» (Սեյրան Սարոյան, 22.03.2017): 

«Հանրապետականը՝ մենք բոլորս, չափված ենք խոսում, որտեւ վաղը գիտենք, մենք էդ ժողովրդին ինչ խոստացել ենք, էդ նույն բանի համար պատասխան պտի տանք: Սութի խոստումներ տալով ոչ մի բանի չենք հասնելու» (Սեյրան Սարոյան, 22.03.2017): 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից իշխանության հասցեին հնչող քննադատության մասին Սարոյանն ասում է. «Ի՞նչ ա նշանակում, որ հենց մեզի պաշտոն չունեցանք, իշխանություն չունեցանք, հելյանք ու սկսինք քլնգելը իշխանությանը: Քսան տարի, եռսուն տարի դուք եք էդ իշխանությանը էղե: Մենք իշու պես չարչրվենք, դուք ձեր հմար գուլյայ Վասյա եք արե: Հիմա էդ ո՞նց էղավ, որ արդեն էդ իշխանությունը լավը չի» (Սեյրան Սարոյան, 22.03.2017):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter