HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկադիր կատարողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր հաղորդագրություն այն մասին, որ ըստ քաղաքացու հաղորդման` Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարողները վտարման կատարողական գործողությունների ընթացքում կատարել են առանձնապես խոշոր չափերի գումարի և ոսկյա զարդերի գողություն:

Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ս/թ մարտի 20-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված հարկադիր կատարողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել արդարացման, այն է՝ նրանց գործողություններում հանցակազմերի բացակայության հիմքով: Քաղաքացու կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքին, ըստ քննիչի համապատասխան որոշման, իրավական գնահատական կտրվի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter