HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանցիները պատասխան են պահանջում Բոթոյանից ու արտագաղթի մեղավորներից

Գագիկ Աղբալյան

Սեւան քաղաքը, չնայած զբոսաշրջային քաղաք դառնալու աշխարհագրական իր առավելությանը, Հայաստանի ամենատխուր քաղաքներից է։ Վերջին տասնամյակներում այնտեղ իրականացված միակ լուրջ փոփոխությունն այն է, որ վերջապես հիմնանորոգվել են համայնքի մի քանի փողոցներ։

Իսկ քաղաքի ճանապարհների մի մասը ավտոմեքենաների համար դժվարերթեւեկելի է։

Սեւանի բնակիչ Յուրիկ Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, որ թիվ 23 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Կարեն Բոթոյանը հինգ տարի չի աշխատել ու հիմա էլի քվե է խնդրում։

Սեւանցի Սմբատ Մարգարյանն էլ պատմում է, որ 15 տարի առաջ Սեւանի թիվ 4 դպրոցի մեկ տարիքային խմբում կար երեք դասարան՝ մոտ 30 աշակերտով, հիմա մնացել է դրանցից մեկը։ «Ո՞վ գաղթական դարձրեց իմ ազգին։ Մի ժամանակ դրանց ազգի դավաճան էին ասում։ Հիմա էս արտագաղթի համար մի պատիժ չի՞ հասնում»,-ասում է Սմբատ Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter