HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ՀՀ առաջնության հաղթողները

Այսօր՝ մարտի 27-ին, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում ավարտվել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են 100 ըմբիշներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ են դարձել Աշոտ Մխիթարյանը (50 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ղազարյան), Նորայր Հախոյանը (55 կգ, անձնական մարզիչ՝ Արմեն Առաքելյան), Հրաչյա Պողոսյանը (60 կգ, անձնական մարզիչ՝ Վարդանես Թադևոսյան), Զավեն Միքաելյանը (66 կգ, անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան), Մալխաս Ամոյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան), Արսեն Սարգսյանը (84 կգ, անձնական մարզիչ՝ Ժորա Վարդանյան), Արթուր Մկոյանը (96 կգ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Գևորգյան) և Դավիթ Օվասափյանը (120 կգ, անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան):

Նշենք, որ առաջնության արդյունքներով ձևավորված հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականը հունիս-հուլիս ամիսներին կմասնակցի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter